Գլխավոր էջ Նորություններ Վտանգավո՞ր են արդյոք թեյի տոպրակներն առողջության համար

Վտանգավո՞ր են արդյոք թեյի տոպրակներն առողջության համար

384
0

Տոպրակներով թեյի հնարավոր վտանգի մասին մասնագետներն առաջին անգամ խոսել են, երբ հայտնի է դարձել առողջության վրա պլաստիկի բացասական ազդեցության մասին: Այժմ կարելի է պլաստիկ հայտնաբերել տոպրակների մեծ մասում:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ 2019 թվականին Environmental Science & Technology-ում հրապարակված հետազոտության մեջ նշվում է, որ տոպրակները, որի արտադրության մեջ օգտագործվում է սննդայի պլաստիկ, տաք ջրի մեջ արտադրում են միկրոպլաստիկի միլիարդավոր մասնիկներ: Ըստ Ցելսիուսի՝ 95 աստիճան ջերմության դեպքում այդպիսի պլաստիկը կարող է արտադրել միկրոպլաստիկի 11.6 միլիարդ եւ նանոպլաստիկի 3.1 միլիարդ մասնիկ մեկ բաժակի մեջ:

Այդկերպ թեյի այդպիսի տոպրակներից միկրոպլաստիկի քանակությունը գերազանցում է ուրիշ մթերքում դրա պարունակությունը: Աղի մեկ գրամը (դա օրական չափաբաժնի 1/5-րդ մասն է՝ ըստ ԱՀԿ-ի) կարող է պարունակել պլաստիկի շուրջ 0,005 միկրոգրամ, իսկ թեյի բաժակը՝ 16 միկրոգրամ:

Հետազոտությունները ցույց են տվել թեյի տոպրակներում միկրոպլաստիկի բացասական ազդեցությունը դաֆնիաների վրա (մանր քաղցկեղածիններ): Դրանք չեն ոչնչացել դրա ազդեցության տակ, սակայն դրանց վարքագիծը փոխվել է. առաջացել են բնածին արատներ: Սակայն այդպիսի գիտափորձերի արդյունքները չի կարելի գերագնահատել մարդկանց շրջանում, իսկ նրանց մասնակցությամբ հետազոտությունները դեռեւս չեն անցկացվել:

Բացի միկրոպլաստիկից, թեյի տոպրակները եռման ջրի մեջ արտադրում են նաեւ նեյլոնի եւ պոլիէթիլենթերֆթալատի (PET) մասնիկներ: Հայտնի է, որ  PET-ից շշերն ու տարաներն արդեն 40 աստիճանի դեպքում կարող են ջրի մեջ արտադրել վնասակար նյութեր, ինչպես ֆորմալինը, ացետակդեգիդն ու սուրման: Գիտափորձի ժամանակ մինչեւ 60 աստիճան տաքացման դեպքում ջրում դրանց կոնցենտրացիան չի գերազանցել նորման: Հայտնի չէ՝ հասնո՞ւմ է արդյոք վնասակար նյութերի կոնցենտրացիան պլաստիկից տոպրակից թեյում կրիտիկական նորմայի:

Հետաքրքիր է, որ վտանգավոր են ոչ միայն թեյի համար պլաստիկից տոպրակները, սակայն թղթե տոպրակները նույնպես. դրանք եւս կարող են պարունակել վնասակար նյութեր: Թուղթն ամրացնելու համար կարող է օգտագործվել էպիքլորիպիդին՝ հնարավոր քաղցկեղածին (դա հաստատվել է կենդանիների վրա անցկացված հետազոտություններում):

Հավելյալ ռիսկ է առաջանում, եթե թուղթը սպիտակեցնում են: 1990 թվականին գիտնականները հայտնաբերել են թեյի՝ քլորով սպիտակեցրած տոպրակներում դիոքսինի զգալի քանակություն: Ներկայում առկա տվյալները թույլ չեն տալիս վստահորեն հայտարարել, որ թղթե տոպրակները կարող են վնասել առողջությունը:

Շրջակա միջավայրի համար թեյի տոպրակները նույնպես վտանգավոր են, քանի որ դրանում պարունակվող պլաստիկն ամբողջովին չի քայքայվում հողի մեջ:

Այսպիսով, մասնագետներն, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս խուսափել սննդային պլաստիկից պատարաստված տոպրակներից եւ  ընտրել թղթե տոպրակներ, իսկ լավագույն դեպքում՝ ըմպել հատիկավոր թեյ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ