Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Քննարկվում է Ճապոնիայի ամենաբնակեցված շրջանում արտակարգ դրություն սահմանելու հարցը

Քննարկվում է Ճապոնիայի ամենաբնակեցված շրջանում արտակարգ դրություն սահմանելու հարցը

373
0

Երկուշաբթի Ճապոնիայի վարչապետ Յոսիխիդե Սուգան հայտարարել է, որ կառավարությունը դիտարկում է արտակարգ դրություն սահմանելու հարցը երկրի ամենաբնակեցված շրջանում՝ Մեծ Տոկիոյում, կորոնավիրուսով վարակման դեպքերի ավելացման եւ առողջապահության համակարգի ծանրաբեռնվածության կապակցությամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Ճապոնիայում գրանցվել է 4520 նոր դեպք, ինչը դրդել է Տոկիոյին եւ երեք հարեւան նահանգներին դիմել երկրի կառավարությանը՝ խնդրելով սահմանել արտակարգ դրություն: Ներկայում այդ շրջանում են գրանցվել ամբողջ երկրում վարակի բոլոր նոր դեպքերի շուրջ կեսը:

Սակայն երկրի վարչապետը չի ասել, թե երբ կառավարությունը կընդունի որոշումը կամ ինչպիսի սահմանափակումներ կորոշվեն: Անցած գարնանը հայտարարված արտակարգ դրությունը տեւել է ավելի քան մեկ ամիս, երբ փակվել էին դպրոցներն ու ձեռնարկությունները:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ