Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բժիշկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել

Կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո բժիշկը վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել

1352
0

Աթենքի արվարձանում հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալը Pfizer/BioNTech-ով պատվաստվելուց հետո վերակենդանացման բաժանմունքում է հայտնվել, այս մասին հաղորդում է Skai հեռուստաալիքը:

«Տրիասիոս հոսպիտալի պետի տեղակալը  բուժում է անցնում Նիկայի գլխավոր պետական հիվանդանոցում։ 54-ամյա տղամարդը, որ ուղեկցող հիվանդություն չի ունեցել, նախորդ չորեքշաբթի ստորին շնչուղիների ինֆեկցիայի ախտանիշներ է ունեցել։ Նա անցել է կորոնավիրուսի թեստ, որը բացասական արդյունք է տվել և ոչ մի ախտանիշ չի ունեցել », – տեղեկացնում է հեռուստաալիքը ։

Նոր տարվա նախօրեին նրա վիճակը վատացել է, իսկ հունվարի 1-ին նրա ինտուբացիան անհրաժեշտ են համարել, քանի որ ախտորոշվել է «շնչառական անբավարարություն ստորին շնչուղիների ինֆեկցիայի պատճառով»:

Ինչպես նշվում է, տղամարդը պատվաստվել է դեկտեմբերի 27-ին։

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ