Գլխավոր էջ Նորություններ Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր հայտնաբերել D վիտամինի պակասը

Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր հայտնաբերել D վիտամինի պակասը

589
0

D վիտամինը մեր օրգանիզմում շատ կարեւոր դեր է խաղում, հատկապես հիմա՝ կորոնավիրուսային ինֆեկցիայի համավարակի պայմաններում: Այս վիտամինի դեֆիցիտը, սակայն, անչափ տարածված է աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ավելին՝ մարդկանցից շատերն անգամ չեն կասկածում, որ այդ վիտամինի պակաս ունեն:

Ինչպիսի՞ ախտանիշներով է հնարավոր կասկածել D վիտամինի դեֆիցիտը:

Մասնագետների խոսքով՝ վիտամինի ցածր մակարդակը կարող է դրսեւորվել հետեւյալ խանգարումներով՝

  • ոսկորներում եւ թիկունքում ցավ,
  • հոգնածություն,
  • դեպրեսիվ վիճակներ,
  • մազաթափություն,
  • ասթմայի սրացում,
  • հակվածություն սիրտ-անոթային հիվանդություններին:

Այս բոլոր խնդիրները կարելի է համարել D վիտամինի դեֆիցիտի ախտանշաններ: Իհարկե, կարող են լինել նաեւ այլ պատճառներ: Այդուամենայնիվ, եթե ձեզ անհանգստացնում է թվարկված ախտանիշներից որեւէ մեկը, իմաստ ունի արյան անալիզ հանձնել D վիտամինի մակարդակը ստուգելու համար եւ խորհրդակցել թերապեւտի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ