Գլխավոր էջ Նորություններ Որոշ մթերքներ, որոնք համարվում են չափազանց օգտակար, իրականում այդպիսին չեն

Որոշ մթերքներ, որոնք համարվում են չափազանց օգտակար, իրականում այդպիսին չեն

389
0

Ամերիկացի փորձագետներ Վանեսա Ռիսետոն և Թամար Սեմուելսը, պատմել են, թե ինչու որոշ ապրանքներ, որոնք համարվում են չափազանց օգտակար, իրականում այդպիսին չեն, հայտնում է News Mail.RU – ն:

Օրինակ՝ մեղրը կամ ագավայի օշարակը մի համարեք ավելի օգտակար, քան սովորական շաքարավազը: Դրանց մեջ պարունակվում է նաև շաքար, և այդ շաքարը ոչնչով լավը չէ սովորական շաքարից: «Շաքարավազը մնում է շաքարավազ: Ի վերջո, շաքարի պարզ տեսկաներն  օրգանիզմի կողմից ընկալվում են միևնույն ձևով»,- ասել է սննդաբանը: Միաժամանակ մասնագետները բոլոր ցածր յուղայնությամբ բոլոր մթերքները չէ, որ օգտակար են համարում: Նրանք նշում են. «Պարզապես օգտագործեք ճարպի նորմալ բաժին:

Ութ բաժակ ջուր խմելն ՝ որպես ամենօրյա կանոն, առասպել է: Պահանջվող ջրի քանակը մեծապես որոշվում է անձի քաշից: Այսպիսով, մեծահասակների մեծ մասը պետք է օրական խմի մոտ երկու լիտր ջուր: Այնուամենայնիվ, հարկ է հիշել, որ  ջրի այս ծավալի նկատելի մասը օրգանիզմ է մտնում սննդի և տարբեր խմիչքների (թեյ, սուրճ, ապուր, մրգեր, բանջարեղեն) միջոցով: Եվ սննդաբանները կասկածի տակ են առնում նաև սրտի համար կարմիր գինու բացառիկ օգտակարությունը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ