Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Գրանցվել է թռչնագրիպի բռնկում

Գրանցվել է թռչնագրիպի բռնկում

341
0

Ճապոնական կենտրոնական մասում՝ Գիֆու պրեֆեկտուրայում, գրանցվել է թռչնագրիպի բռնկում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։

Վարակի օջախը հայտնաբերվել է Մինոկամա քաղաքի թռչնաֆերմայում։

Պատկան մարմինները բացառում են սննդում թռչնամսի կամ հավկիթի օգտագործման հետևանքով թռչնագրիպով մարդկանց վարակվելու հավանակությունը։

Թռչնագրիպի բռնկումը սկսվել է նոյեմբերին, Կագավա պրեֆեկտուրայում։ Մինչ օրս երկրում արդեն ոչնչացվել է ավելի քան 3․8 մլն ընտանի թռչուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ