Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է միլիոներորդ բնակիչը

Իսրայելում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է միլիոներորդ բնակիչը

355
0
People receives a Covid-19 vaccine, at Maccabi Healthcare Services Covid-19 vaccination center in Modi'in, on December 24, 2020. Photo by Yossi Aloni/Flash90 *** Local Caption *** נגד נגיף הקורונה קורונה חיסון מכבי אזרחים חיסונים

Իսրայելի միլիոներորդ բնակիչը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է ստացել Հայֆայի շրջանի արաբական Ումմ ալ-Ֆահմ քաղաքի պատվաստման կենտրոնում, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Երբ հասնի կրիտիկական զանգվածին, մի քանի միլիոն մարդ պատվաստված կլինի, հնարավոր կլինի բացել առեւտուրը, խանութները, ռեստորանները, ինչ ասես: Կարելի կլինի մեկնել արտերկիր, զբաղվել բիզնեսով եւ մեկնել Դուբայ, Աբու Դաբի, Բահրեյն»,- ասել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն, ով ներկա է եղել պատվաստմանը:

Միլիոներորդ պատվաստումը կատարվել է Մուհամմեդ Ջաբարինին:

«Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է նա պրոցեդուրայից հետո:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Իսրայելում սկսվել է բնակչության զանգվածային պատվաստումը COVID-19-ի դեմ: Առաջին փուլում Pfizer-ի պատվաստանյութը ստացել են առողջապահական աշխատողները, ծերանոցների աշխատակիցները եւ պետական պաշտոնյաները, ովքեր պարտավորվել են իրենց օրինակով դրդել քաղաքացիներին պատվաստվել: Երկրորդ փուլում պատվաստվել են 60-ից բարձր տարիքի քաղաքացիներ եւ ռիսկային խմբերի ներկայացուցիչներ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ