Գլխավոր էջ Նորություններ Սննդաբանը նշել է ամանորյա խնջույքից հետո վերականգնվելու եղանակը

Սննդաբանը նշել է ամանորյա խնջույքից հետո վերականգնվելու եղանակը

433
0

Բժշկական գիտությունների թեկնածու, բժիշկ-սննդաբան, Սանկտ Պետերբուրգի պետական բժշկական ֆակուլտետի դոցենտ Անդրեյ Բոբրովսկին նշել է ամանորյա խնջույքից հետո վերականգնվելու միջոցը:

Նրա խոսքերով ՝ ամենից լավ ինքնազգացողությունը բարելավում է մաքուր ջուրը։ Նաև արդյունավետ են ըմպելիքները, որոնք լրացնում են ջրում լուծվող վիտամինների և հանքանյութերի պակասը։

«Լավ են թարմ քամած հյութերը, բայց, իհարկե, մարսողական համակարգի հետ կապված բոլոր սահմանափակումներով ու հակացուցումներով։ Այնուհետև՝ հանքային ջուր. օգտագործեք սեղանի կամ բուժիչ-սեղանի հանքային ջուր, որը շատ հագեցած չէ միկրոէլեմենտներով»,- ասաց նա։

Բացի այդ, վերականգնվելու հարցում օգնում են մածունը և այլ կաթնաթթվային արտադրանքները։

Փորձագետը նշել է, որ կարելի է առույգանալ դասական կոֆեինի օգնությամբ, բայց չափավոր քանակությամբ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ