Գլխավոր էջ Նորություններ Իչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք հյուր գնալ

Իչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսից, եթե պատրաստվում եք հյուր գնալ

356
0

Վերջին շաբաթներին կորոնավիրուսային վարակի դեպքերը Հայաստանում զգալիորեն նվազել են, բայց լուրջ ռիսկ կա, որ ամանորյա տոներին այն կարող է նորից աճել, եթե մարդիկ մոռանան անվտանգության միջոցառումների մասին եւ սկսեն միմյանց հյուր գնալ:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարի, այնուամենայնիվ, ցանկալի է հրաժարվել հյուր գնալուց կամ գոնե նվազեցնել նման հանդիպումները: Մի կողմից՝ արցախյան պատերազմից հետո քչերը խնջույքների տրամադրություն ունեն, մյուս կողմից՝ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսի տարածման ռիսկը դեռ բավականին բարձր է:

Մասնագետի խոսքով՝ նույնիսկ եթե մարդն արդեն հիվանդ է եղել COVID-19-ով, դա բոլորովին էլ չի երաշխավորում նրա անվտանգությունը՝ Հայաստանում արդեն գրանցված են կորոնավիրուսով կրկին վարակման հարյուրավոր դեպքեր: Չնայած վարակվելու ռիսկը հիվանդացածների մոտ ավելի ցածր է, այն զրոյից հեռու է, եւ չպետք է մոռանալ դրա մասին:

Եթե, այնուամենայնիվ, պատրաստվում եք այցելել հարազատներին ու ծանոթներին, մասնագետը խորհուրդ է տալիս պահպանել մի քանի պարզ կանոններ.

  • Մի՛ գրկախառնվեք եւ մի՛ համբուրվեք այլ մարդկանց հանդիպելիս:
  • Փորձեք հնարավորության դեպքում պահպանել սոցիալական հեռավորությունը, ներառյալ՝ ներսում:
  • Աշխատեք մեծ թվով մարդկանցով չհավաքվել փակ տարածքում:
  • Հաճախ օդափոխեք տարածքը:
  • Եթե կարող եք ներսում դիմակով մնալ, դա զգալիորեն կնվազեցնի վարակի վտանգը:
  • Եթե հնարավոր է, շնորհավորեք հարազատներին եւ ընկերներին հեռախոսով կամ ինտերնետով՝ բարեբախտաբար, նման հնարավորություններն այսօր շատ են:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ