Գլխավոր էջ Գլխավոր Եթե 2021- ին լինի վիրուս, ապա միայն սիրո․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ...

Եթե 2021- ին լինի վիրուս, ապա միայն սիրո․ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

1165
0

2020 թվականն ավարտվեց․․․ ։ Ավարտվեց մի տարի, որը լի էր անակնկալներով՝ լավ ու վատ դեպքերով։ Տարվա սկզբում երկիր ներխուժեց մի վարակ, որը դեռ չի ուզում նահանջել ու հեռանալ։ Ամբողջ տարվա ընթացքում մարդիկ մոռացան ապրել՝ ապրել նոռմալ, առանց դիմակի։ Դիմակը դարձավ մեր կյանքի անբաժան մասը և հուսանք, որ այդ նուն դիմակը չի դառնա  մարդկանց այցեքարտը և նրանք կսկսեն ցույց տալ իրենց իսկական դեմքը։

Առնետի տարին մի լավ դաս տվեց աշխարհին, մարդկանց։ Ստիպեց, որ մենք գնահատենք ամենակարևորը՝ կյանքի ամեն վայրկյանը։ Մահվան վախով ապրեցին հարյուր հազարավորները, շատերը կորցին իրենց ամենաթանկին, շատերը գնահատեցին հենց այդ ամենաթանկին։

Մեր երկրի համար տարվա ամենացավալի դեպքը պատերազմն էր։ Պատերազմ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, որ անկախ ամեն ինչից՝ հայն ապրել է, ապրում է և կապրի։ Զոհվեցին հազարավոր երիտասարդներ հանուն վաղվա պայծառ Հայաստանի։ Ամբողջ տարվա ընթացքում ամենից շատ տանջվեցին առողջապահական համակարգի աշխատակիցները, սկբում համավարակ, այնուհետև պատերազմ։ Բժիշկներն ու բուժքույրերն ամեն օր՝ 24 ժամյա ռեժիմով պայքում էին քաղաքացիների կյանքի համար, ուստի շնորհակալ ենք նրանցից յուրաքանչյուրին և խոնարվում ենք բոլորի առաջ։

Եթե 2021- ին լինի վիրուս, ապա միայն սիրո, եթե 2021-ին լինի պատերազմ, ապա միայն տանը և երեխաների միջև՝ խաղալիքի համար, եթե 2021-ին լինի կորուստ, ապա միայն անշունչ առարկաների։

Թող գալիք 2021 թվականը մեզ բերի հոգու խաղաղություն, բերի սեր ու վստահություն, որ այն տարածենք մեր շրջապատում և դիմացինին երջանկություն պարգևելով երջանկանանք ինքներս։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք, աշխարհին դեռ շատ բան ունենք ապացուցելու դրա համար երբեք չենք կոտրվում, չենք վերջանում,  ավելին՝ Հայաստանում  ծնվում են մանուկներ, անկախ կրակոցների, հանրահավաքների և վիրուսների։

Հնարավոր է 2020-ը այն տարի չէր, որը մեզ տվեց այն, ինչի մասին երազում էինք, բայց 2020-ը սովորեցրեց մեզ գնահատել այն, ինչ ունենք։ Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հասմիկ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ