Գլխավոր էջ Նորություններ Ինչպե՞ս քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց պաշտպանվել սրացումներից տոների ժամանակ

Ինչպե՞ս քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց պաշտպանվել սրացումներից տոների ժամանակ

351
0

Այս տարի ամանորյա տոների ժամանակ կորոնավիրուսով վարակվելու ռիսկը բավականին բարձր է բոլոր մարդկանց մոտ անկախ սեռից, տարիքից եւ առողջական վիճակից: Սակայն, հատկապես, տոները վտանգավոր են քրոնիկական հիվանդություններ ունեցողների համար. անգամ անկախ համավարակի փաստից նրանք հաճախ բախվում են սրացումների եւ այլ խնդիրների հետ, իսկ համավարակն այդ ռիսկերը կրկնապատվում է:

Ընտանեկան բժիշկ Սամվել Հայրումյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ամանորյա տոների ժամանակ բազմաթիվ մարդիկ քիչ են քնում, քաոտիկ կերպով են սնվում, օգտագործում են ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ: Այդ ռեժիմով մի քանի օրը, միգուցե, անդառնալի վնաս չեն ներկայացնում առողջ մարդու համար, սակայն քրոնիկական հիվանդություններ ունեցող, հատկապես, սրտանոթային խնդիրներով մարդկանց մոտ կարող է նկատվել սրացում, զարկերակային ճնշման տատանումներ եւ անգամ ինսուլտ եւ ինֆարկտ:

Քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց մասնագետը խորհուրդ է տալիս տոների ժամանակ փորձել հնարավորինս պահպանել օրվա «նորմալ» ռեժիմը՝ բավարար չափով քնել, սնվել, չուտել չափից շատ աղի եւ ճարպոտ սնունդ, չչարաշահել ալկոհոլը:

Եթե դուք ընդունում եք որոշ դեղամիջոցներ, ոչ մի պարագայում մի հրաժարվեք դրանցից տոների ժամանակ: Դեռ ավելին, ուշադիր կարդացեք դրանք ընդունելու մասին հրահանգները. հնարավոր է, ձեր դեղորայքը չի կարելի համատեղել ակլոհոլի հետ, իսկ այդ դեպքում անհրաժեշտ է հրաժարվել ալկոհոլային խմիչքներից:

Պետք է նաեւ չմոռանալ, որ այդ մարդկանց մոտ կորոնավիրուսային վարակի դեպքում քրոնիկական հիվանդությունների սրացման ռիսկը հատկապես բարձր է, ուստի նրանց խորհուրդ է տրվում պահպանել առանձնակի զգուշություն տոների ժամանակ, չայցելել բազմամարդ վայրեր, պահպանել սոցիալական հեռավորությունը, հնարավորինս կրել դիմակ այլ մարդկանց ներկայության դեպքում եւ պարբերաբար լվանալ ձեռքերը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ