Գլխավոր էջ Նորություններ Հակավիրուսային դիմակ՝ ավտոմեքենաների սրահը ֆիլտրելու համար

Հակավիրուսային դիմակ՝ ավտոմեքենաների սրահը ֆիլտրելու համար

327
0

Honda-ն ստեղծել է հակավիրուսային դիմակ ավտոմեքենաների սրահը ֆիլտրելու համար: Մակնիշի ներկայացուցիչները պնդում են, որ այն ունակ է կլանել օդի միջոցով փոխանցվող վիրուսների մինչեւ 99 տոկոսը, այս մասին հաղորդում է Motor-ը:

Kurumask («դիմակ ավտոմեքենայի համար») անունով նորույթը ստեղծելիս Հոնդան համագործակցել է ինժեներների խմբի հետ, որոնք պատրաստել են հատուկ ավտոմեքենաներ COVID-19-ով հիվանդներին տեղափոխելու համար: Kurumask-ն աշխատում է սովորական դիմակի նման: Այն անհրաժեշտ է պարզապես փակցնել սրահի ֆիլտրին, ընդ որում՝ դիմակը չի կորցնում իր արդյունավետությունը տարվա ընթացքում:

Փորձարկումները ցույց են տվել, որ Kurumask-ը հեռացնում է օդում գտնվող վիրուսային կաթիլների 99.8 տոկոսը 15 րոպեում, իսկ 99.9 տոկոսը՝ 24 ժամում: Հոնդան չի մանրամասնում հենց կորոնավիրուսի դեպքում դիմակի արդյունավետության մասին տվյալները:

Ներկայում հակավիրուսային դիմակը նախատեսված է միայն Honda N-Box մոդելի համար:

Ճապոնիայում Kurumask-ի արժեքը կազմում է 7040 իեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ