Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մինչ հունվարի 9-ը կարգելվի 1 կմ-ից ավելի հեռանալ տնից

Մինչ հունվարի 9-ը կարգելվի 1 կմ-ից ավելի հեռանալ տնից

787
0
Ultra Orthodox Jews walk in the Ultra orthodox town of Bnei Brak on October 14, 2020, during a nationwide lockdown to prevent the spread of COVID-19. Photo by Yossi Aloni/Flash90 *** Local Caption *** חרדי בני ברק חרדי קורונה וירוס קניות

Կիրակի երեկոյան Իսրայելում սկսել է գործել համավարակի սկզբից ի վեր երրորդ համընդհանուր կորոնավիրուսային կարանտինը, այս մասին հայտնում է Московский Комсомолец-ը:

Իշխանությունների որոշմամբ՝ մինչ հունվարի 9-ը իսրայելցիներին արգելվում է 1 կմ-ից ավելի հեռանալ տնից, հյուր գնալ: Բացառություն են բժշկական օգնություն ստանալը, պատվաստումները, դատարանները, թաղումները, հարսանիքները, թլպատման արարողությունները և մարզվելու նպատակով քայլելը:

Բոլոր առևտրային կետերը փակվում են, բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների խանութների. հասարակական սննդի կազմակերպումը կարող է իրականացվել միայն առաքման միջոցով:

Այդ ժամանակահատվածում չեն գործի կենդանաբանական այգիները, հուշահամալիրները, գեղեցկության սրահները, կինոթատրոնները, առևտրի կենտրոնները, շուկաները և թանգարանները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ