Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 32 725 դեպք

Վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 32 725 դեպք

322
0

Մեծ Բրիտանիայում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 32 հազարը:Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով երկրի առողջապահության նախարարության ներկայացրած պաշտոնական տվյալներին:

Նշվում է, որ վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայում գրանցվել է վարակման 32 725 դեպք, իսկ մահացել է 570 պացիենտ:

Մեկ օր առաջ կորոնավիրուս էր հայտնաբերվել 39 036 մարդու մոտ, իսկ մահացել էին 574-ը:

Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսով վարակման 2 221 312 դեպք է հաստատվել: Մահացել է 70 195 մարդ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ