Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Նոր մուտացիան տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում․ ԱՀԿ

Նոր մուտացիան տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում․ ԱՀԿ

389
0

Կորոնավիրուսի նոր մուտացիան հայտնաբերել է եվրոպական ութ երկրներում, այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն:

«Կենսական նշանակություն ունի գործող պաշտպանական միջոցների ուժեղացումը»,- Twitter-ում գրել է նա։

Նոր մուտացիան տարածվում է երիտասարդ տարիքային խմբերի շրջանում:

ԱՀԿ ներկայացուցիչը ընդգծել է, որ անհրաժեշտ է զգոնություն դրսևորել, քանի դեռ շարունակվում է COVID-ի նոր տարբերակի ուսումնասիրությունը:

Օրերս հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր տեսակ է հայտնաբերվել։ Ինչպես նշել է ԱՀԿ-ն, այն  շատ արագ է տարածվում, սակայն չի համարվում ավելի վտանգավոր։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ