Գլխավոր էջ Նորություններ Մինչ օրս հոսպիտալացված անձանցից և ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել․ ԱԱՏՄ

Մինչ օրս հոսպիտալացված անձանցից և ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել․ ԱԱՏՄ

1099
0
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտարարություն է տարածել, որով հայտնում է՝ 

« Չինաստանից Հայաստան ժամանած հայեր են եղել, որոնք ունեցել են ջերմություն։ Այո, նրանք եւ ոչ միայն նրանք մեկուսացվել եւ հոսպիտալացվել են։

Ինչո՞ւ այս մասին չի հրապարակվել։ Շատ պարզ պատճառով։

Սրանք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի ընթացիկ հսկողական աշխատանքներն են՝ ուղղված կորոնավիրուսի ներթափանցումը կանխելուն։ Սրանց սահուն հաջորդում են Առողջապահության նախարարության աշխատանքները։

Չինաստանից ժամանած կամ այդ երկրում վերջին 14 օրվա ընթացքում գտնված յուրաքանչյուր անձ, ում մոտ սահմանը հատելիս ջերմաչափման արդյունքում արձանագրվում է 37 և բարձր ջերմություն, անձնակազմի և ուղևորների հետ շփումը սահմանափակելու նպատակով մեկուսացվում և հոսպիտալացվում է։ Նրանց առողջական հետագա վիճակով շարունակում է զբաղվել արդեն առողջապահության նախարարությունը։

Բարեբախտաբար, մինչ օրս հոսպիտալացված անձանցից և ոչ մեկի մոտ հիվանդությունը չի հաստատվել։ Այս առումով պարբերաբար տրամադրվում է ամփոփ սպառիչ տեղեկատվություն, երբ ԱՆ-ն ունենում է համապատասխան հետազոտությունների արդյունքները։

Ավելորդ խուճապի կարիք չկա։ Կարեւորը՝ պատկան մարմիններն իրենց տեղում են։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն օդային եւ ցամաքային սահմանին շարունակում է ուժեղացված հսկողական աշխատանքները։

Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով։ ԱԱՏՄ-ն սերտորեն գործակցում է պատկան այլ կառույցների հետ»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ