Գլխավոր էջ Գլխավոր Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. հնարավո՞ր է ուղղել այն

Հարթաթաթություն` ոտնաթաթի դեֆորմացիա. հնարավո՞ր է ուղղել այն

15589
0

Հարթաթաթությունը ոտքերի ամենատարածված հիվանդություններից  մեկն է: Այն կարող է այնպիսի բարդությունների պատճառ դառնալ, ինչպիսին են  ողնաշարային հիվանդությունները (ճողվածքներ,  օստեխոնդրոզ ևն), ծնկահոդի հիվանդությունները`  մենիսկի բորբոքումը, ձևախեղող արթրոզները, ծնկի հոդախախտը: Հարթաթությունը կարող է հանգեցնել նաև այլ անհարմարությունների` կոշտուկների, կրունկների ճաքերի, մատների ծռման, նևրոզի եւ ոտնաթաթի այլ հիվանդությունների առաջացման: Այն, բոլոր հիվանդությունների նման, առաջին հերթին պահանջում է հատուկ մոտեցում եւ համալիր բուժում:

Այս թեմայի շուրջ Medmedia-ն զրուցել է օրթոպեդ-վնասվածքաբան  Հովնան Հարությունյանի հետ:

Ի՞նչ է հարթաթաթությունը

Հարթաթաթությունը ոտնաթաթի դեֆորմացիա է, որ կարող է լինել կամ բնածին, կամ  ձեռքբերովի։ Առավել շատ տարածված է բնածին հարթաթաթությունը։  Կա կոմբինացված՝  լայնակի և երկայնակի հարթաթաթությունը միասին, լայնակի հարթաթաթություն միայն, որ ձեռքբերովի է, և կա երկայնակի հարթաթաթություն, որը հիմնականում  բնածին է։

Էակա՞ն  տարբերություններ կան բնածին և ձեռքբերովի հարթաթաթությունների միջև

Հստակ սահմաններ չկան այդ երկու տեսակի միջև: Դրանք մեկը մյուսին բերող պրոցեսներ են: Օրինակ` երևի թե լսել եք հալյուքս վալգուսի մասին, որն առաջային բաժնի դեֆորմացիան է` լայնակի հարթաթաթությունը: Սա իրենից ենթադրում է առաջային բաժնի լայնացում, որ իր ետևից բերում է երկայնակի սվոդի իջեցման: Այս դեպքում լայնակի հարթաթաթությունը հանգեցնում է երկայնակի հարթաթաթության: Կա նաև երկայնակի հարթաթաթություն իծնե, որի հետևանքով արդեն կարող է առաջանալ առաջային բաժնի լայնացում, որն էլ բերում է լայնակի հարթաթաթության: Հետևաբար չկան հստակ սահմաններ այս երկուսի միջև: Վերջինս շատ հազվադեպ է լինում հիմնականում կանանց մոտ`  կոշիկի պատճառով: Ասում են չէ՞` «շիշկա» ա աճել, բայց իրականում ոտնաթաթն է դեֆորմացվել:

Ձեռքբերովի հարթաթաթության պատճառները որո՞նք են

Հայաստանում շատ տարածված է այն երևույթը, երբ կրունկոսկրի կոտրվածքից հետո ոտնաթաթը հարթվում է։ Սա կոչվում է հետտրավմատիկ հարթաթաթություն` պարզապես փոխվում է ոտնաթաթի ձևը:

Հարթաթաթությունն  ինչպե՞ս կարող է  ազդել օրգանիզմի կանոնավոր ֆունկցիոնալությանը

Հարթաթաթության ժամանակ փոխվում է ծանրաբեռնման առանցքը։ Ամենաստորին կետը, որ համարվում է ոտնաթաթը, հարթաթաթության դեպքում , դեպի վեր, դեպի օրգանզիմ բարձրացող առանցքները փոխված են, շեղված են, այսպես ասած։  Բնականաբար շեղված առանցքով  վերին հոդերը՝  ծնկան հոդերը, կոնքազդրային հոդերը և վերջիվերջո ողնաշարը,  ծանրաբեռնվում են։ Այսինքն դրանք էլ են դեֆորմանում, առաջանում են խնդիրներ, որոնք հենց կային ոտնաթաթում։

 Մանուկ հասակում ինչպե՞ս կարող ենք իմանալ, որ երեխան հարթաթաթ է

Բնածին հարթաթաթության մասին չենք խոսում մինչև 4-5 տարեկան։ Դրանից հետո, եթե կա հարթաթաթություն, արդեն վիզուալ երևում է։ Եվ եթե ունենք հարթաթաթության կասկածներ, դիմում ենք հետազոտությունների՝ պլանտասկոպիա, պլանտագրաֆիա, ռենտգենագրաֆիա և այլն։

Կա որևիցէ եղանակ, որով կարող ենք ախտորոշել հարթաթաթությունը

Այդ եղանակներից է պլանտոգրաֆիան, որ կարող ենք տարբեր ճանապարհներով անել։ Օրինակ՝  թանաքի միջոցով, կամ  փափուկ նյութի վրա թողնել ոտնաթաթի հետքը ։ Կա նաև պլանտոսկոպիա։ Այդ դեպքում պացիենտը կանգնում է ապակու վրա , անկյան տակ հայելի է դրված, որի միջոցով մենք տեսնում ենք  ոտնաթաթի հարթված մասը։ Իսկ ավելի հստակ և աստիճան որոշելու համար, ճիշտ է ռենտգեն անել, որի շնորհիվ պարզ է` դառնում ինչքան է շեղված, առաջային բաժինն է միայն, թե՞ բոլոր բաժիններն են վնասված:

Հնարավո՞ր է, որ երկու ոտքերի միջև հարթաթաթության աստիճանների կամ չափսերի տարբերություն լինեն 

Իհարկե, հնարավոր է: Հիմնականում հենց այդպիսի դեպքեր են: Քիչ դեպքերում են, երբ երկու ոտնաթաթերը նույն չափի են դեֆորմացված լինում: Կա «հանգստի ոտք»  հասկացություն, մեկի մոտ աջ ոտքն է, մյուսի մոտ` ձախ ոտքը: Այդ ոտքն ավելի շատ է ծանրաբեռնված` աստիճան բարձրանալիս առաջինն այդ ոտքով է, հանգստանալուց այդ ոտքի վրա ենք հենվում: Եվ հենց այս պատճառով մի ոտնաթաթն ավելի շատ է դեֆորմացվում, քան մյուսը:

Հարթաթաթությունը հնարավո՞ր է ուղղել  եւ ի՞նչ եղանակներով

Իհարկե, հարթաթաթությունը հնարավոր է ուղղել։ Ուղղման եղանակները կախված  են տարիքից և  հարթաթաթության աստիճանից։ Եթե շուտ ենք սկսում զբաղվել այդ հարցով, ապա հնարավոր  է այն որոշ չափով  ուղղել կամ կանգնեցնել դրա աճը արտաքին կորեկտորներով, սուպինատորներով, ինչու՞  ոչ, նաև մերսումներով։ Օրթոպեդիկ կոշիկներով հնարավոր է միայն մեղմել ցավը, այն էլ ոչ ամբողջությամբ` կախված աստիճանից: Սակայն  ոչ վիրահատական ճանապարհով ամբողջովին ուղղել հարթաթաթությունը  մեծամասամբ անհնար է։  Հարթաթաթության բոլոր տեսակները վիրահատվում են , սակայն  արդյունքը նորից կախված է աստիճանից, հարթաթաթության բարդությունից։ Հետևաբար որքան շուտ պացիենտը դիմի բժշկին , այնքան ավելի փոքր կլինի վիրահատական միջամտությունը և արդյունքն էլ ավելի լավ։ Սկսած 14 տարեկանից, կա ենթավեգային արթրոէրեզ վիրահատությունը, որն իրենից ենթադրում է էնդոօրթեզավորում (իմպլանտավորում)։ Այսինքն տեղադրվում են իմպլատները (էնդոօրթեզը)՝  պացիենտի ոտնաթաթին համապատասխան, որն էլ վերակառուցում  է կապանամկանային ապարատը։ Եթե չկան այլ դեֆորմացիաներ, օրինակ՝ առաջային բաժնում  կամ  վերին դեֆորմացիաներ,  հարթաթաթությունը ամբողջովին ուղղվում է։ Կորեկտորը տեղադրվելուց հետո 9-16 ամիս անց հեռացվում է, և պացիենտը մոռանում է հարթաթաթության մասին։ Իսկ եթե ավելի ուշ տարիքում  են փորձում ուղղել հարթաթաթությունը, օրինակ՝  30 տարեկանից հետո, արդեն բնականաբար դիմում են ոչ թե հարթաթաթության պատճառով, այլ դրա հետևանքների։ Ծունկս է ցավում, մեջքս է ցավում ։ Այդ դեպքում մենք բուժում ենք հոդերը, այլ ոչ թե պատճառը՝ չի վերանում հարթաթաթությունը։ Այս դեպքում բուժումը կոմբինացվում (համակցվում) է՝  միանում է և՛ հարթաթաթության բուժումը, և՛ ախտահարված հոդերի բուժումը։  Արդեն պարզ է, որ այս դեպքում արդյունքն այդքան էլ լավը չէ։

 Որևիցե սահմանափակումներ կան հարթաթաթություն ունեցող պացիենտի համար

Իհարկե հիվանդը հոգնում է երկար քայլելիս, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է սահմանափակենք նրա ակտիվությունը. ինքն իր ակտիվություն կսահմանափակի` ելնելով ցավից, ոտքերի հոգնածությունից: Մենք ասենք պացիենտին` մի´ քայլիր, որովհետև հարթաթաթ ես, ճիշտ չէ:

 

Սառա Հարությունյան 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ