Գլխավոր էջ Նորություններ Կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր կիրականացվի

Կրծքագեղձի քաղցկեղի աջակցման պետական ծրագիր կիրականացվի

899
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և Էֆ. Հոֆֆմանն-Լա Ռոշ ընկերության տարածաշրջանային  ղեկավար Լեոնիդ Պորշենկովն այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որը կխթանի առողջապահության և բժշկագիտության բնագավառում երկկողմ հարաբերությունները և կնպաստի բնակչության առողջական վիճակի բարելավմանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՀՀ առողջապահության նախարարության տվյալների համաձայն` Հայաստանում կանանց մոտ քաղցկեղային հիվանդություններից առաջացած մահացության ցուցանիշներով կրծքագեղձի քաղցկեղը գտնվում է առաջին տեղում։ Տարեկան գրանցվում է 1100-ից ավելի նոր դեպք:

«Ինչպես գիտեք, առողջապահության նախարարությունը վերջին տարիներին ուռուցքաբանության ոլորտին հատուկ ուշադրություն է դարձնում: 2019 թվականի հունվարից սկսած՝ առողջապահության նախարարության կողմից ընդլայնվել են ուռուցքաբանական հիվանդների նախկինում գործող պետական աջակցության ծրագրերը, մասնավորապես՝ չարորակ ուռուցք ախտորոշումով բոլոր վիրահատությունները, ինչպես նաև ճառագայթային բուժումը կատարվում են պետական պատվերի շրջանակներում: Այժմ պատրաստվում ենք նմանատիպ քայլեր ձեռնարկել կրծքագեղձի քաղցկեղի ուղղությամբ», — ասել է Արսեն Թորոսյանը:

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը քաղաքացիների համար նախաձեռնել է կրծքագեղձի քաղցկեղի պետական ծրագիր, որի առաջին փուլում ընդգրկվելու են միայն վաղ փուլի HER2 դրական կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշմամբ հիվանդները: ­­

Նյութի աղբյուր՝ moh.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ