Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Կորոնավիրուսի տարածումը սրվել է նաև Չեխիայում

Կորոնավիրուսի տարածումը սրվել է նաև Չեխիայում

392
0

Չեխիայում համաճարակաբանական սպառնալիքի առավելագույն հինգերորդ մակարդակ է հայտարարվել։ կառավարությունը նոր սահմանափակումներ է մտցնում երկրում կորոնավիրուսի պատճառով: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարության ղեկավար Յան Բլատնան: Դեկտեմբերի 22-ին Չեխիայում գրանցվել է կորոնավիրուսի 10 հազար 821 նոր դեպք, ինչը երեք հազարով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ:

Նշվում է, որ դեկտեմբերի 27-ից Չեխիայում կփակվեն բոլոր խանութները, բացի պարենային, կենցաղային ապրանքների խանութներից, դեղատներից և կենցաղային ծառայություններից:

Երկարացվել է պարետային ժամը, որը գործելու է 21:00-ից մինչև 05:00-ն (ավելի վաղ եղել է 23:00-ից):

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ