Գլխավոր էջ Uncategorized Թորոսյանի «կասիր» Արտյոմ Սմբատյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվելու

Թորոսյանի «կասիր» Արտյոմ Սմբատյանը պաշտպանության փոխնախարար է նշանակվելու

1000
0

Մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որ Առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության փոխնախարարի պաշտոնում։ Տեղեկությունը պարզելու համար Medmedia.am-ը կապ հաստատեց ԱՆ֊ի մամուլի հետ հարցերով պատասխանատու Ալինա Նիկողոսյանի հետ։ Վերջինս հերքեց տեղեկությունը և ասաց, որ քիչ հետո հանդես կգան պաշտոնական տեղեկատվությամբ։

Նկատենք, որ հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի ԺՊ-ի պաշտոնը, և քանի որ չի համապատասխանել պաշտոնի անձնագրին, նշանակվել է փոխնախարար։

Համաձայն նախարարությունում շրջանառվող լուրերի՝ Սմբատյանն Արսեն Թորոսյանի «կասիրն» է, և հենց նա է զբաղվում ատկատները հավաքելու գործով։ Վերջերս մամուլը հրապարակեց լուսանկար՝ փաստելով, որ ըստ հայտարարագրի ոչ մի սեփականություն չունեցող Սմբատյանը, վերջերս 30.000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Մերսեդես» է գնել:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ