Գլխավոր էջ Նորություններ Բարեգործական առաքելության շրջանակում վիրավոր 20-ամյա զինվորը վիրահատվել է

Բարեգործական առաքելության շրջանակում վիրավոր 20-ամյա զինվորը վիրահատվել է

367
0

Armenian International Medical Fund բարեգործական առաքելության շրջանակում վիրավոր 20-ամյա զինվորը վիրահատվել է, իսկ 13 երեխաներ ստացել են կոկլեար իմպլանտներ:

Ընթացիկ տարվա նոյեմբերի 26–28-ին առաքելության շրջանակում Հայաստան են եկել Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանին առընթեր Դեւիդ Գեֆենի բժշկական դպրոցի գլխի եւ պարանոցի բաժանմունքի պրոֆեսոր, բժիշկ Ակիրա Իսիյաման եւ Լոս Անջելեսում Կալիֆոռնիական համալսարանի Բուժքույրերի միջազգային կենտրոնի, Emeritus-ի տնօրեն, բժիշկ Սալի Ակարաջյանը:

Բրիգադը վիրահատել է 20-ամյա զինվորին, որը վիրավորվել էր 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ: Նա քունքոսկրի եւ դիմային նյարդի ծանր վնասվածքներ ուներ, եւ վիրահատության ժամանակ պահանջվել են չորս բարձր մասնագիտացված վիրաբույժների համատեղ ջանքեր: Բժիշկ Իսիյաման (ականջաբան), բժիշկ Արմինե Կարաքեշիշյանը (ակնաբույժ), բժիշկ Լեւոն Մխիթարյանը (էնդոկրինոլոգ) եւ բժիշկ Արմեն Հովհաննիսյանը (պլաստիկ վիրաբույժ) միասին են աշխատել, որ վերականգնեն զինվորի վնասված դիմային նյարդը եւ կանխեն տեսողության կորուստը:

Հիմնադրամի մասնագետները հայտնում են, որ դիմային նյարդի վերականգնման նման վիրահատությունը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում: Դրանից բացի UCLA Health-ը նվիրաբերել է կոպի ոսկե իմպլանտ, որպեսզի զինվորի աչքը կարողանա ճիշտ փակվել:

Հիմա զինվորը վերահատությունից հետո վերականգնվում է: Նա կարող է փակել աչքերը, նրա դեմքն այլեւս կաթվածահար չի լինի, եւ նա կարող է առանց դժվարության ծամել ու կուլ տալ:

Այս առաքելության շրջանակում Հայաստանում երեխաներն առաջին անգամ ստացան 600 սերիայի կոխլեար իմպլանտներ, որոնք համատեղելի են ՄՌՏ հետ, գործում են ավելի բարձր մակարդակում եւ հասանելի են միայն մի քանի երկրներում: Ավելին՝ հաջողությամբ կատարվել է կոխլեար իմպլանտների տեղադրման 13 վիրահատություն. սա հիմնադրամի մեկ առաքելության շրջանակում վիրահատությունների ռեկորդային քանակություն է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ