Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ամուսինն ու կինը մահացել են COVID-19-ի բարդություններից երկու րոպե տարբերությամբ

Ամուսինն ու կինը մահացել են COVID-19-ի բարդություններից երկու րոպե տարբերությամբ

401
0

Ամերիկյան Տեխաս նահանգից ամուսինն ու կինը մահացել են COVID-19-ի բարդություններից երկու րոպե տարբերությամբ։ Այս մասին հայտնում է Daily Star-ը:

61-ամյա Փոլ Բլեքվելը և 65-ամյա Մերի Բլեքվելը, որոնք աշխատում էին որպես ուսուցիչ, դեկտեմբերի սկզբին վարակվել էին կորոնավիրուսով: Որոշ ժամանակ անց նրանց շնչելու համար անհրաժեշտ էին արհեստական օդափոխության սարքեր:

Ամուսինները տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք, իսկ հիվանդանոցի աշխատակիցները նախազգուշացրել են նրանց հարազատներին, որ հիվանդները դժվար թե ողջ մնան:

Զույգի որդին՝ Քրիստոֆեր Բլեքվելը, ընտանիքի մյուս անդամների հետ դժվար որոշում է կայացրել՝ արհեստական շնչառության սարքերն անջատելու մասին: Դեկտեմբերի 13-ին բժիշկները վերջին անգամ տեղավորել են նրանց մահճակալները կողք կողքի: Նրանք միացրել են զույգի ձեռքերը, և վերջիններս մի քանի րոպե տարբերությամբ մահացել են՝ միմյանց ձեռք բռնած:

«Ես նախկինում նման բան չէի տեսել, և նույնիսկ դժվար է բառերով նկարագրել այն, ինչ տեսա: Ինչ-որ ժամանակ նրանք երդվեցին միասին լինել, մինչև մահը բաժանի նրանց: Եվ դա տեղի ունեցավ»,- ասել է Քրիստոֆերը:

Հստակ հայտնի չէ, թե ինչպես է զույգը վարակվել COVID-19-ով: Երկուսն էլ աշխատել են մինչ հիվանդանալը: Նրանք տեղյակ էին վիրուսի մասին և վարակի սպառնալիքի պատճառով ամբողջ ամառ հետաձգում էին ընտանեկան հանդիպումները իրենց հինգ երեխաների հետ:

Աղբյուրը՝ Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ