Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Ջոնսոնը կոչ է պատրաստում՝ կապված երկրում նոր տեսակի COVID-19- ի տարածման հետ

Ջոնսոնը կոչ է պատրաստում՝ կապված երկրում նոր տեսակի COVID-19- ի տարածման հետ

417
0
In this handout photo issued by 10 Downing Street, British Prime Minister Boris Johnson speaks from 10 Downing Street praising NHS staff in a video message, after he was discharged from the hospital a week after being admitted with persistent coronavirus symptoms.

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ է պատրաստում՝ուղղված  համաքաղաքացիներին՝ կապված երկրում նոր տեսակի COVID-19- ի տարածման հետ։

Այս շաբաթվա սկզբին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը հայտնել է , որ հետազոտողները երկրում հայտնաբերել են COVID-19 նոր ձև, որն, ըստ մասնագետների, տարածվում է շատ ավելի արագ, քան նախորդը:Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։

Բրիտանիայի առողջապահության նախարարի խոսքերով, Անգլիայի հարավում 60 տարբեր շրջաններում  ներկայում կա  նոր տիպի վիրուսով վարակի մոտ հազար դեպք, և այդ դեպքերի թիվը շարունակում է աճել:

Միևնույն ժամանակ, Մեթ Հենքոկը պարզաբանել է, որ գիտնականները հիմքեր չունեն հավատալու, որ վիրուսի նոր մուտացիան կարող է հանգեցնել հիվանդության ծանր ընթացքի, և նաև հիմքեր չկան ենթադրելու, որ նոր տեսակի վիրուսի չի արձագանքի  արդեն արտադրված COVID-19 պատվաստանյութին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ