Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է

312
0

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է:
Վրաստանի կառավարության որոշմամբ.

«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, որն օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.
– եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,
– եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,
– եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,
– եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ