Գլխավոր էջ Նորություններ Պատերազմում վիրավորված և հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողներ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում

Պատերազմում վիրավորված և հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողներ ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում

429
0

Հանրապետական հավաքակայանի դիմաց Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել:Նրանք պնդել են, որ պատերազմի հետևանքով վիրավիրում ստացած և զինվորական հոսպիտալում բուժման անցած իրենց զավակները դեռ լիարժեք չեն առողջացել:

Բացի դրանից` ծնողները պնդում են, որ իրենց զավակները ծառայությունը շարունակեն ՀՀ տարածքում: Ծնողներին հրավիրվել են հավաքակայանի բակ, լսել նրանց պահանջները:

Որոշ ժամանակ անց նրանց պատասխանել են, որ հոսպիտալում բուժում անցած 40 զինծառայողները ծառայությունը կշարունակեն ՀՀ տարածքում:

Վաղն առավոտյան, ժամը 10-ին ծնողներն ու նրանց զինվոր տղաները կրկին կլինեն հավաքակայանում, հանդիպում կունենան վերադաս հրամանատարների հետ և մանրամասն կծանոթանան ՊՆ նոր հրամանին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ