Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսով վարակված Մակրոնի մոտ նկատվել է ջերմություն, հազ և տենդ

Կորոնավիրուսով վարակված Մակրոնի մոտ նկատվել է ջերմություն, հազ և տենդ

346
0

Կորոնավիրուսով վարակված Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մոտ նկատվել է ջերմություն, հազ եւ տենդ, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով պետության ղեկավարի մամուլի ծառայությանը:

Մակրոնի գրասենյակում նրա բուժման մասին մանրամասներ չեն հայտնում:

Հայտնի է միայն, որ պետության ղեկավարը գտնվում է Վերսալում իր նստավայրում:

Գործակալությունը նշում է, որ Մակրոնը դիմակ է կրել եւ կոչ արել պահպանել սոցիալական հեռավորություն, սակայն մասնակցել է մի շարք բազմամարդ միջոցառումների:

Նախագահի քննադատները դա վատ օրինակ են համարում համաքաղաքացիների համար, ովքեր իշխանություններին խորհուրդ են տալիս սահմանափակել իրենց շփման շրջանակը մինչեւ 6 մարդ:

Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի է դարձել Էմանուել Մակրոնի վարակման մասին: Դրանից հետո ինքնամեկուսացել են Իսպանիայի եւ Պորտուգալիայի վարչապետները, որոնք շփվել են Մակրոնի հետ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ