Գլխավոր էջ Նորություններ Moderna-ն ոչնչացրել է 400 հազար դոզա COVID-19 պատվաստանյութ

Moderna-ն ոչնչացրել է 400 հազար դոզա COVID-19 պատվաստանյութ

416
0

Moderna ընկերությունը ստիպված է եղել ոչնչացնել կորոնավիրուսի պատվաստանյութի 400,000 չափաբաժին`արտադրության խնդրի պատճառով:

Նշվում է, որ «ֆիլտրման» հետ կապված խնդիրն առաջացել էր արտադրության վերջին փուլերում: Այս մասին, Ria-ի հաղորդմամբ, Բլումբերգին ասել է ԱՄՆ նախագահի վարչակազմի խորհրդականին։

Ընկերության ներկայացուցիչ Ռեյ Ջորդանի խոսքերով, Moderna-ն այս ամիս դեռ կկարողանա արտադրել պլանավորված 20 միլիոն դոզան և 85-ից 100 միլիոն դոզա ԱՄՆ-ի համար՝ 2021-ի առաջին եռամսյակում:

Նշենք, որ այժմ ԱՄՆ Սննդի և դեղորայքի գործակալության (FDA) փորձագետները, դիտարկում են Moderna պատվաստանյութի կիրառումը։ Moderna-ն ԱՄՆ-ում կարող է դառնալ COVID-19 երկրորդ պատվաստանյութը՝ Pfizer-BioNTech COVID-19-ի պատվաստանյութից հետո։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ