Գլխավոր էջ Նորություններ Եթե ԱՆ-ն 2900 հոգու իդենտիֆիկացրել է ԴՆԹ-ի թեստով, ինչի՞ էդ 1000-ի անունը...

Եթե ԱՆ-ն 2900 հոգու իդենտիֆիկացրել է ԴՆԹ-ի թեստով, ինչի՞ էդ 1000-ի անունը չի տալիս․ Գագիկ Հակոբյան

503
0

«ՀՀ Առողջապահության Նախարարությունը հրապարակվել է , որ պատերազմից հետո մինչ օրս մենք 2900 ինդենտիֆիկացված դիակ ունենք, բայց անվանական հնչեցրել են 1900 զոհվածների անուններ,  այսինքն 1000  հոգու անուն չեն հնչեցրել»,- այս մասին 168․am-ի տաղավարում ասաց ԵՊԲՀ-ի ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը։

« Ամեն շաբաթ 35-36 հոգու անուն են հրապարակում կարելի է ասել դեսերտ են մատուցում, բա էսքան մարդա զոհվել ինչի՞ իրենց անունները մի օրում չեն տալիս։ Ես մտածում եմ, որ եթե բոլորի անունները միանգամից հրապարակեն դա համազգային բունտի կվերածվի» ։

Հակոբյանի խոսքով այսօր կան ծնողներ, որ ուրախանում են իրենց երեխայի դիակը գտնելու փաստից և կան մարդիկ ովքեր դիակը չեն գտել ու  նախանձում են դիակ գտնողների հարազատներին։ Եթե հարգարժան Առողջապահության նախարարությունը 2900 հոգու իդենտիֆիկացրել է ԴՆԹ-ի թեստով, ինչի՞ էդ 1000-ի անունը չի տալիս։

Պարոն Հակոբյանը նաև նկատեց, որ Առողջապահության նախարարությունը կոլապսը հաղթահարել է  պատերազմի առաջին օրերին, որովհետև այդ օրերին կորոնավիրուսի բռնկմանը զուգահեռ ամեն օր հիվանդներ էին ընդունում։ Նույնիսկ առաջին օգնության  անհրաժեշտ հիվանդներ այդ օրերին հիվանդանոցնում հնարավոր չէր տեղավորել, փառք Աստծու այդ պիկն անցել է  և այդ կոլապսը դուրս է եկել։

«Մենք ունենք վիրավորներ, ովքեր շուտով շարք կվերադառնան և ունենք վիրավորներ՝ խեղված անդամալույծ դարձած։ Մինջինում մենք կունենանք 1000 հոգի հաշմանդամ անձինք» ։

Վերջինիս խոսքով այսօր Հայստանում լուրջ կառույց կարող ենք համարել միայն ԵՊԲՀ-ի  Զիվորի տունը, որը 2016 թվականին՝ ի վատիվ ԵՊԲՀ-ի ռեկտոր Արմեն Մուրադյանի, նախաձեռնեց այդ կենրոնը առանց որևէ պետական աջակցության։

Հ․ Գասպարյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ