Գլխավոր էջ Նորություններ Արցախում վիրավորված ռուս լրագրողը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկներին

Արցախում վիրավորված ռուս լրագրողը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկներին

449
0

Արցախում՝ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած ռուս ռազմական լրագրող Յուրի Կոտենոկը շնորհակալություն հայտնեց հայ բժիշկներին իր կյանքը փրկելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ արդեն անցնում է բուժման վերջին փուլը:

«Հոկտեմբերի 8-ին ինձ հետ էին նաև իմ գործընկեր Լևոն Արզանով և կամավոր Հրանտ Բալադյանը: Շուշիում էինք, երբ դեպքը պատահեց, մտել էինք Ղազանչեցոց եկեղեցի: Ամեն ինչ տեսախցիկով արձանագրել էինք»,- նշեց ռուս լրագրողը:

Նա Ղազանչեցոց եկեղեցուն Ադրբեջանի հարվածից ստացել էր ծանր վիրավորում, մի քանի մետր հեռու էր շպրտվել:

«Ինձ դուրս են բերել փլատակների տակից, այնուհետև անմիջապես էվակուացրել այնտեղից: Իմ բախտը բերել էր, քանի որ Ստեփանակերտում ինձ վիրահատել էր Սկլիֆոսոֆսկու անվան ինստիտուտի առաջատար բժիշկներից մեկը՝ Շահեն Դանիելյանը, նա ինձ կարելի է ասել այն աշխարհից է դուրս բերել: Այնուհետև ինձ տեղափոխել են Երևան՝ «Էրեբունի» հիվանդանոց, որտեղ վերականգնման փուլն եմ անցել: Շնորհակալ եմ նաև ԲԿ-ի ղեկավարությանը՝ Հարություն Քուշկյանին, Միքայել Մանուկյանին, ինչպես նաև ՀՀ առաջատար միկրովիրաբույժ Արմեն Հովհաննիսյանին: Արդեն ավելի քան 2 ամիս է, ինչ բուժվում եմ այստեղ, չնայած բուժումը դեռ չի ավարտվել»,- նշեց Կոտենոկը և հավելեց, որ շուտով կվերադառնա Ռուսաստանի Դաշնություն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ