Գլխավոր էջ Նորություններ 1,8 միլիարդ մարդ գտնվում է կորոնավիրուսով և այլ վարակներով վարակվելու ռիսկային գոտում

1,8 միլիարդ մարդ գտնվում է կորոնավիրուսով և այլ վարակներով վարակվելու ռիսկային գոտում

314
0

Մոտ 1,8 միլիարդ մարդ գտնվում է կորոնավիրուսով եւ այլ վարակներով վարակվելու ռիսկային գոտում՝ առողջապահական հաստատություններում առկա ջրամատակարարման խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Ըստ այդմ, աշխարհում, ամեն չորրորդ բուժհաստատությունը չունի ջրամատակարարում, իսկ ամեն երրորդում չկան բավարար քանակությամբ ձեռքերի հիգիենան ապահովելու միջոցներ։ Սա այն դեպքում, երբ «սանիտարիան, հիգիենան եւ ջուրը ունեն բացառիկ կարեւոր նշանակություն պացիենտների եւ բուժաշխատողների անվտանգության համար, սակայն միշտ չէ»,- որ դրանց առաջնահերթություն է տրվում, նշվում է ԱՀԿ հայտարարության մեջ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ