Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Մերկելը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ժամկետներից

Մերկելը խոսել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների ժամկետներից

365
0

Գերմանիայում եւ Եվրամիությունում կորոնավիրուսի դեմ պատվաստումը կմեկնարկի պատվաստանյութի լիցենզավորումից հետո մի քանի օր անց, որը կարող է տեղի ունենալ դեկտեմբերի վերջում, հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Պատվաստանյութի անվտանգ լինելը գնահատելու համար մենք ունենք Դեղամիջոցների գծով եվրոպական գործակալություն (EMA), մենք ցանկանում ենք, որ այդ աշխատանքն անցկացվի մանրակրկիտ, առանց քաղաքական ճնշման: EMA-ն հայտարարել է, որ պատվաստանյութը թույլատրելու մասին որոշումը կընդունվի մինչեւ դեկտեմբերի 29-ը, ուստի մենք պետք է մի փոքր սպասենք: Հնարավոր է, որ դա տեղի ունենա ավելի շուտ, սակայն ոչ ուշ, քան նշված ժամկետը: Այնուհետեւ անմիջապես կմեկնարկի մատակարարումը եվրոպական բոլոր երկրներում եւ հունվարին հնարավորություն կլինի պատվաստվել»,-հայտարարել է Մերկելը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ