Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ը Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունից պատվաստանյութի 100 մլն դեղաչափ կգնի

ԱՄՆ-ը Նուբար Աֆեյանի Moderna ընկերությունից պատվաստանյութի 100 մլն դեղաչափ կգնի

394
0

ԱՄՆ իշխանությունները Նուբար Աֆեյանի Moderna ընկերության հետ պայմանավորվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի 100 մլն դեղաչափ գնելու շուրջ: Այս մասին ասվում է ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայությունների նախարարության կայքում:

Ընկերությունը նշել է, որ ԱՄՆ կառավարությունն օգտվել է Moderna-ի՝ կորոնավիրուսի դեմ mRNA-1273 պատվաստանյութի հավելյալ 100 մլն դեղաչափ գնելու իրավունքից: Հայտարարության մեջ նշվում է, որ դեղամիջոցի դեղաչափի ընդհանուր թիվը, որը Moderna-ն պարտավոր է մատակարարել, ավելացել է 200 միլիոնով:

ԱՄՆ առողջապահության նախարարությունը նշել է, որ պատվաստանյութը ձեռք կբերվի այդ գերատեսչության, ինչպես նաեւ Պենտագոնի գծով: Նոր մատակարարման արժեքը չի նշվում: Ավելի վաղ հաղորդվել է, որ Moderna-ն ԱՄՆ իշխանություններից կստանա 4,1 մլրդ դոլար դեղամիջոցի մշակման եւ մատակարարման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Օգոստոսի 11-ին Ռուսաստանն աշխարհում առաջինը գրանցել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, որը ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:

Աղբյուրը՝ News.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ