Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության նախարարության բաժնի պետն իր տեղում չէ

Առողջապահության նախարարության բաժնի պետն իր տեղում չէ

4950
0

Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Ապրունցը, որ նոր է վերադարձել Չինաստանից, գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի ախտորոշիչ թեսթերի կիրառմանը։

«Այս պահին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեսթերով ստուգում են այն մարդկանց, ովքեր եկել են ուղղակի «Խղճի հանգստության» համար:

Հարգելի Առողջապահության նախարար, այս պահին այն սենյակում, որտեղ հավաքված էինք մի քանի Չինաստանից եկած քաղաքացիներ, թեսթով ստուգեցին «ծայրահեղ վատ» վիճակում գտնվող քաղաքացու: Քաղաքացին, մահացու հիվանդությամբ վարակի կասկածով, լքեց սենյակը։

Իրականում, քաղաքացին ասաց, որ ուղղակի եկել է իր խղճի հանգստության համար, նա Չինաստանից վերադարձել է հունվարի 23-ին։ Տվյալ պահին չուներ որեւէ գանգատ, ցանկանում էր ստուգվել, որպեսզի ճամփորդի: Իսկ մարդիկ, որ հազում են, ջերմել են պետք է սպասեն մինչեւ մի քանի նախանշաններ միասին ի հայտ գան:

Ֆոտո եւ վիդեո կարող եմ ուղարկել անձնական նամակով:
Ցանկանում էին այդ թեստով ստուգել մի աղջկա (Հասմիկ Մակարյանին), ով իրեն շատ լավ է զգում, չունի եւ չի ունեցել որեւէ նախանշաններ: Հետո պարզվեց, որ պետք է ստուգել այլ Հասմիկի, ով անգամ այստեղ չէ:
Բժիշկներն էլ պարբերաբար կրկնում են, որ իրենց ասում են «հատուկ անուններ», որոնց պետք է ստուգել կորոնավիրուսի թեստով:

Զանգահարել եմ առողջապահության նախարարություն, բաժնի պետը ( ներկայացավ՝ Հասմիկ Հարությունյան) լսեց բողոքը եւ որեւէ պատասխան չտվեց: Ավելի ուշ ասացին, որ նա տեղում չէ, ես իրոք համաձայն եմ՝ Դուք Ձեր տեղում չեք:

Հ.Գ․ Կից նկարն է, թե որտեղ վերցրեցին արյան անալիզ (6-ից ավելի մարդ նույն սենյակում)»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ