Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Եղիսաբեթ II-ը կորոնավիրուսի դեմ պատվաստումը հատուկ պայմաններում չի ստանա

Եղիսաբեթ II-ը կորոնավիրուսի դեմ պատվաստումը հատուկ պայմաններում չի ստանա

1035
0

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը կորոնավիրուսի դեմ պատվաստումը հատուկ պայմաններում չի ստանա, նա դեղը կընդունի ըստ հերթի։ Այս մասին հայտնում է Daily Express-ը՝ վկայակոչելով իր սեփական աղբյուրները:

«94-ամյա թագուհին եւ 99-ամյա արքայազն Ֆիլիպը պատվաստումների ընթացքում հատուկ պայմաններ չեն ունենա, նրանք պատվաստումը կստանան ըստ հերթի»,- նշում է թերթը:

Բրիտանիայի կառավարությունը նշել է, որ առաջին հերթին կպատվաստվեն ծերանոցի բնակիչները եւ դրանց աշխատակիցները, ինչպես նաեւ բժիշկներն ու սոցիալական աշխատողները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ