Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում ԱՄՆ-ում կորոնավիրուսն ավելի վաղ է եղել քան Չինաստանում

ԱՄՆ-ում կորոնավիրուսն ավելի վաղ է եղել քան Չինաստանում

369
0

2019-ի դեկտեմբերին ԱՄՆ-ի բնակիչների արյան նմուշների հետագա  ուսումնասիրությունները ցույց են  տվել, որ նրանցից մի քանիսի մոտ  COVID-19-ի առկայությունն ավելի վաղ է եղել , նույնիսկ Չինաստանում նոր  վիրուսի հայտնաբերումից առաջ: Այս մաիսն հոդվածը հրապարակվել է Clinical Infectious Diseases ամսագրում,որի մասին  գրում է ռուսական Ռիա Նովոստի լրատվականը:

Չինաստանը նոր կորոնավիրուսի հաստատման մասին պաշտոնապես հայտարարեց 2019-ի դեկտեմբերի 31-ին: ԱՄՆ-ում վարակման առաջին դեպքը հաստատվեց 2020 թվականի հունվարի 20-ին՝ Վաշինգտոնի բնակչի մոտ:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) մասնագետները հետազոտել են ավելի քան 7,000 դոնորային  արյան նմուշներ, որոնք հավաքվել են Ամերիկյան Կարմիր խաչի կողմից 9 նահանգներում ՝ 2019 թվականի դեկտեմբերի 13-ից մինչև 2020 թվականի հունվարի 17-ն ընկած ժամանակահատվածում: Դրանցից 106 նմուշներում հայտնաբերվել են SARS-CoV-2-ի դեմ ձևավորված  հակամարմիններ :

Սխալվելու հավանականության հաշվարկով անգամ, գիտնականները նշում են, վիրուսը առաջին դեպքերը ԱՄՆ-ի տարածքում եղել են նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին:

Համաճարակաբանները կարծում են, որ հակամարմնի առկայությունը հետազոտված արյան նմուշներում, կարող է նաև նշանակել, որ մարդը ոչ թե տվյալ պահին է վարակված եղել, այլ հնարավոր է ավելի վաղ:

Shantnews.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ