Գլխավոր էջ Նորություններ Երեխան ծնվել է կորոնավիրուսի դեմ հակամարմիններով

Երեխան ծնվել է կորոնավիրուսի դեմ հակամարմիններով

306
0

Սինգապուրում գիտնականներն ուսումնասիրում են կորոնավիրուսի ազդեցությունը հղիների եւ նրանց նորածին երեխաների վրա այն բանից հետո, երբ նոյեմբերին վարակված մորից ծնված նորածնի մոտ գտել են վիրուսի դեմ հակամարմիններ, բայց երեխան ինքը հիվանդության փոխանցող չէր։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները դեռեւս չգիտեն՝ վարակված հղին կարո՞ղ է արդյոք պտղին կամ երեխային վիրուսը փոխանցել հղիության կամ ծննդաբերության ժամանակ, հայտնում է MSN.com-ը։

Սինգապուրից կինը, որը կորոնավիրուսով էր վարակվել մարտին, երբ հղի էր, ասել է, որ բժիշկները իր փոքրիկ որդու մոտ վիրուսի դեմ հակամարմիններ են գտել, բայց նա ծնվել է առանց ակտիվ ինֆեկցիայի։ Մասնագետների խոսքով՝ մինչ հիմա հայտնի չէ, թե նորածնի մոտ այդ հակամարմինների առկայությունն արդյոք ապահովո՞ւմ է COVID-19-ի դեմ պաշտպանության որոշակի աստիճան։

Միաժամանակ Չինաստանում բժիշկները հայտնում են կորոնավիրուսային ինֆեկցիայով կանանց ծնած երեխաների մոտ կորոնավիրուսի դեմ հակամարմինների հայտնաբերման եւ ժամանակի ընթացքում դրա մակարդակի նվազման մասին։ Իսկ անկախ հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դեմ հակամարմինները կարող են երեխային փոխանցվել կրծքի կաթով։ Բացառված չէ նաեւ դրանց փոխանցումը ընկերքով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ