Գլխավոր էջ Նորություններ Կորոնավիրուսը գուցե կենսաբանական զենք է. Մարինա Խաչատրյան

Կորոնավիրուսը գուցե կենսաբանական զենք է. Մարինա Խաչատրյան

1439
0

«Չի բացառվում, որ կորոնավիրուսը կենսաբանական զենք է: Եվ մենք որպես պատերազմական իրավիճակում գտնվող երկիր պետք է խիստ զգույշ լինենք»,- այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Մարինա Խաչատրյանը` անդրադառնալով  կորոնավիրուսի վտանգներին և դրանից պաշտպանվելուն

Նեյրովիրաբույժը նշեց, որ այն միջոցառումները, որոնք այժմ իրականացվում են առողջապահության նախարարության կողմից, բավարար չեն կորոնավիրուսի մուտքը Հայաստան կանխարգելելու համար:

«Կորոնավիրուսի մուտքը կանխարգելելու համար իրականացվող քայլերից կարող ենք ենթադրել, որր ոչ մի բան էլ չի արվում: Օրինակ` կազմակերպել քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի ՀՀ-ում ձեռնարկվող միջոցառումների շուրջ: Չինաստանից արգելվել է սննդի ներկրումը: Սա ռեալ քայլ է: Սակայն   ասում են, որ յուրաքանչյուր վարակակիր շուրջ  180 հոգու: Հետևաբար, այն երկու չինացին, ովքեր ժամանել են Հայաստան, նույն ինքնաթիռով ժամանած քաղաքացիները պոտենցիալ վարակակիրներ են: Եվ եթե մենք ռեալ մտածենք, ապա հնարավոր չէ կորոնավիրուսի տարածումը կանխել »,- իր խոսքում ասաց Մարինա Խաչատրյանը:

Նա նաև  նշեց մի շարք քայլեր, որոնց իրականացման շնորհիվ կարող ենք խուսափել կորոնավիրուսով վարակվելուց: Ըստ նրա` հարկավոր է հիգիենայի տարրական կանոններից բացի` վարել առողջ ապրելակերպ, խմել շատ հեղուկներ, օգտագործել վիտամին C, ինչպես նաև խուսափել մարդկային կուտակումներից:

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ