Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության ոլորտի վերնախավի քաղաքական իմպոտենցիան խորանում է․ Գևորգ Գրիգորյան

Առողջապահության ոլորտի վերնախավի քաղաքական իմպոտենցիան խորանում է․ Գևորգ Գրիգորյան

1499
0

«Առողջապահության ոլորտի վերնախավի քաղաքական իմպոտենցիան խորանում է: Այս եզրահանգմանը եկա այսօր, երբ տեղեկացա, որ ավագ եղբորս, ով մինչև փետրվարի 18-ը աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, «խիստ նկատողություն» են տվել` այն պարագայում, երբ տարիներ շարունակ, եղբայրս նույնիսկ արտաաշխատանքային ժամերին` իր ընտանիքի և ընկերների հետ ազատ ժամանակը անց կացնելու փոխարեն եղել է հիվանդանոցում ու ախտորոշել է ամենաբարդ դեպքերը զանազան բուժառուների մոտ:
Առողջապահության ոլորտում նման քաղաքական հետապնդման դեպք դեռ չի եղել ոչ մի ղեկավարի ժամանակ:

Հ.Գ. «տղերք», դրանով չեք կարողանալու լռեցնել ինձ: Ուղղակի ցուցադրում եք ձեր գիտելիքային մերկությունը և քննադատություն ընդունելու անկարողությունը, ինչը հավասարազոր է քաղաքական իմպոտենտ լինելուն: Համոզված եմ` պատասխան եք տալու»:

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ