Գլխավոր էջ Նորություններ Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատություն

Պետպատվերով կատարվել է չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատություն

739
0

Հայաստանում պետպատվերի  շրջանակում կատարվել է ախտորոշված չարորակ նորագոյացությունների 4 428 վիրահատական բուժում:

Այս մասին հունվարի 31-ի իր ամփոփիչ ասուլիսում հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ախտորոշված չարորակ նորագոյացություններով հիվանդների վիրահատական բուժումը հունվարից իրականացվում է պետական պատվերի շրջանակում, և տարվա ընթացքում կատարվել է 4 428 վիրահատություն»,- նշեց Թորոսյանը:

Հավելենք, որ անցյալ տարվա հուլիսից նաև ճառագայթային բուժումն է իրականացվում պետական պատվերի շրջանակում:

2019-ի ընթացքում սպասարկվել է 1 351 պացիենտ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ