Գլխավոր էջ Նորություններ Առողջապահության ապահովագրության մասին բանավեճ կլինի. Արսեն Թորոսյան

Առողջապահության ապահովագրության մասին բանավեճ կլինի. Արսեն Թորոսյան

815
0

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ Առողջապահության ապահովագրության մասին նորից հանրային քննարկում կլինի, բանավեճ կլինի:

«Մենք գնում ենք նաև այլ ճանապարհով, երբ պետական երաշխիքների մեջ են ներառվում ավելի շատ քաղաքացիների, ես փորձելու եմ պետական բյուջեից այնքան գումար ստանալ, որ բոլոր թոշակառուների առողջապահական խնդիրների հարցերը լուծենք։ Մենք նույն պետպատվերը բարեփոխում ենք ապահովության սկզբունքներով։ Մեր հայեցակարգը առնվազն հանրային քննարկման տարբերակով ուժի մեջ է։ Առանց դրա մենք չենք կարող ունենալ այն, ինչին ձգտում ենք»,-ասաց նախարարը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ