Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը. Սի Ցզինպին

Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը. Սի Ցզինպին

1159
0

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ Չինաստանում պահպանվում է կորոնավիրուսի համաճարակի հետ կապված բարդ իրադրությունը։

«Ներկայում համաճարակի կանխարգելման հետ կապված իրադրությունը մնում է լուրջ ու բարդ: Ամբողջ բանակը պետք է լսի հրամաններն ու գործի, պատասխանատվությունը վերցնի իր վրա, մահ ու կենաց կռիվ տա եւ ակտիվորեն օգնի համաճարակի կանխարգելման ու հսկողության աշխատանքին»,- Ցզինպինի խոսքը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը երկրի զինված ուժերին հասցեագրված հրամանագրից:

Նա հավելել է, որ այն փաստը, թե բանակը պատասխանատու է նշանակված կորոնավիրուսով վարակվածների համար կառուցվող մասնագիտացված հիվանդանոցի համար, խոսում է կուսակցության եւ ժողովրդի մեծ վստահության մասին:

«Բանակը բոլոր ուժերով պետք է լծվի այդ հոսպիտալում հիվանդների ընդունման աշխատանքին»,- նշել է Սի Ցզինպինը:

Վերջին տվյալների համաձայն Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսով վարակվածների քանակն արդեն գերազանցել է 6 հազարը: Նոր տիպի թոքաբորբ է հայտնաբերվել ՉԺՀ-ի գործնականում բոլոր տարածաշրջաններում: Ինչպես ասված է ՉԺՀ-ի Առողջապահության գործերի պետական կոմիտեի հայտարարության մեջ, հիվանդությունից մահվան դեպքերի թիվը հասել է 132-ի: Հայտարարության մեջ նշվում է, որ 1239 ախտահարվածների վիճակը գնահատվում է՝ ծանր: Ավելի քան 9,2 հազար մարդ ունի կորոնավիրուսով վարակման ախտանիշներ, սակայն նրանց ախտորոշումն առայժմ հաստատված չէ:

Կարանտինում է գտնվում եւս գրեթե 60 հազար մարդ: Չինաստանի մայրաքաղաքում 2019-nCoV նոր տիպի կորոնավիրուսի հարուցած թոքաբորբով հիվանդացածների թիվը հասել է 102-ի, իսկ Շանհայում՝ 96-ի: Հիվանդացածների թվում 50-ը տղամարդիկ են եւ 46-ը՝ կանայք: Նրանցից 71-ը կա՛մ բնակվել է Հուբեյի նահանգում, կա՛մ էլ ուղեւորություն է կատարել այնտեղ, իսկ մնացած վարակվածները շփում են ունեցել նրանց հետ: Այս մասին հաղորդել է Ռիա Նովոստին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ