Գլխավոր էջ Նորություններ Պետերբուրգում կորոնավիրուսի դեմ նոր թեստ-համակարգեր են գործում

Պետերբուրգում կորոնավիրուսի դեմ նոր թեստ-համակարգեր են գործում

1775
0

Ռոսպոտրեբնադզորի լաբորատորիայում նոր թեստ-համակարգեր են գործում։ Դրանք թույլ կտան հետազոտել և հայտնաբերել կորոնավիրուսի հոսքի ուղղությունը։ Ինչպես հայտնում է «Доктор Питер»-ը, շատ զբոսաշրջիկներ, ովքեր ժամանել են Արևելյան Ասիայից, դիմում են լաբորատորիաներին, որպեսզի հետազոտվեն և բացառեն կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը։ Այս մասին գրում է MK.ru-ն։

Հիվանդության առաջին դեպքը՝ ատիպիկ թոքաբորբը, ֆիքսվել է Չինաստանում 2019 թվականի դեկտեմբերին։

Ուսումնասիրելով հիվանդությունը՝ բժիշկներն այն անվանել են կորոնավիրուս։ Վիրուսը սկսեց տարածվել, որի հետևանքով ամեն օր հիվանդների թիվն ավելանում էր։ 2020 թվականի հունվարի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 4474-, որոնցից 107-ը մահվան ելքով։ Վարակի դեպքեր են արձանագրվել Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում, Հարավայի Կորեայում, Թայլանդում և Գերմանիայում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ