Գլխավոր էջ Գլխավոր Toyota Prado-ի քրոնիկոն․ նախարարությունը փորձում է քողարկե՞լ փաստերը

Toyota Prado-ի քրոնիկոն․ նախարարությունը փորձում է քողարկե՞լ փաստերը

6903
0

Առողջապահության նախարարին սպասարկում է Toyota Prado ավտոմեքենա, որն արժի մոտ 18 մլն դրամ։ Այս մասին MedMedia-ն գրել էր մոտ մեկ ամիս առաջ: Մենք հարցումներ էինք ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, պարզելու, թե ինչ մեքենաներ կան նախարարության հաշվեկշռում և ինչ մեքենա է սպասարկում նախարար Թորոսյանին, որպեսզի հանրությանը ներկայացնենք նաև պաշտոնական տեղեկատվություն այս ամենի մասին։

Անհրաժեշտ ենք համարում կետ առ կետ ներկայացնել հարցումների պատասխանները։

Հարցում 1․

Պատասխան 1․

Ըստ Կառավարության  2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1259-Ա հրամանի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը ամրացվել է Տոյոտա (Land Cruiser) 15027CNS մակնիշի և 442 AՕ 61 պետհամարանիշով ավտոմեքենա։  Օրեր առաջ Արսեն Թորոսյանը չհերքեց, որ իրեն սպասարկում է հենց տվյալ մակնիշի ավոտմեքենան։

Հարց է առաջանում՝ ինչպես և ինչու են փոխվել մակնիշներն ու պետհամարանիշները։

Առավել հետաքրքրական է նախարարության կողմից տրված պատասխանը  երկրորդ հարցմանը։

Հարցում 2․

Պատասխան 2․

Մեր կողմից շարադրված հարցերին  ի պատասխան նախարարոսւթյան մամուլի ծառայությունը կցել է հղում, որն իր մեջ տեղեկատվություն չի պարունակում։ Կարելի է ենթադրել, որ կամ նախարարությայն համապատասխան աշխատակիցները կոմպետենտ չեն իրենց զբաղեցրած պաշտոնի համար, կամ լրատվամիջոցին դիտավորյալ չի տրվել սպառիչ տեղեկատվություն։

Հարցման պատասխանում (Պատասխան 2) հստակ նշվում է, որ նախարարությանը կցված բոլոր ավտոմեքենաները հերթապահ մեքենաներ են և օգտագործվում են ըստ անհրաժեշտության։ Այս առիթով անհրաժեշտ է առանձնացնել երկու հանգամանք․ մեր կողմից առաջ քաշված հարցերը չեն վերաբերում նախարարությանը կցված ավտոմեքենաների ծառայողական կամ հերթապահ լինելուն։  Մեզ անհրաժեշտ էր պաշտոնական տեղեկություն նախարարին կցված ավտոմեքենայի մասին, որը, ինչպես և մյուս հարցերի դեպքում, լիարժեք չի տրվել։

Բացի այդ մեր նախորդ հոդվածում անդրադարձ էինք կատարել այն հանգամանքին, որ նախարարը լրագրողների հետ զրույցում շեշետել էր` նախարարության հաշվեկշռում կա 4 կամ 5 մեքենա: Մինչդեռ 2019թ-ի տարեվերջին «Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» Հ/Կ-ի գրավոր հարցմանն ի պատասխան նախարարությունից հայտնել էին, որ 2019թ-ի հոկտեմբերի 16-ի դրությամբ  իրենց հաշվեկշռում կա 8 մեքենա, որից 1-ը ծառայողական, իսկ 7-ը՝ հերթապահ:

Մեկ անգամ ևս հիշեցնենք, որ մեր կոողմից ուղարկված հարցմանը ի  պատասխանում (Պատասխան 2)  նախարարությունը հակասում է ինքն իրեն։ Մի տեղում մեքենաներն են՝  և ծառայողական և հերթապահ,  իսկ մյուս հարցման մեջ միայն հերթապահ։

«Ինֆորմացիայի ազատություն կենտրոն» ՀԿ-ին տրված  պատասխանում նշված է, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ Առողջապահության նախարարությանը կցված է թվով 8 մեքենա իսկ Արսեն Թորոսյանին  սպասարկում է Toyota Քեմրի (նկար 1), մինչդեռ մեր հարցման պատասխանում ներկայացված է, որ նախարարությանը կցվել է Toyota Prado մակնիշի մեքենա Կառավարության  2019 թվականի սեպտեմբերի 19-ի N 1259-Ա հրամանով։  Ստացվում է նախարարությունը խեղաթյուրել է փաստերը, քանի որ հոկտեմբերի 16-ի դրությամբ հաշվեկշռում եղած ավտոմեքենաների ցանկում չի  ներառել Toyota Prado մակնիշի մեքենան, որը նախարարությանը կցվել է մեկ մոտ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 19-ին։

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ