Գլխավոր էջ Նորություններ ՀՀ սահմանին ժամանող ուղեւորների ջերմությունը չափում են. Արսեն Թորոսյան

ՀՀ սահմանին ժամանող ուղեւորների ջերմությունը չափում են. Արսեն Թորոսյան

1204
0

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Իմ քայլի» պատգամավոր Միքայել Զոլյանը խնդրեց տեղեկություններ հայտնել Չինաստանից տարածվող վիրուսի վերաբերյալ՝ նշելով, որ արդեն մահացության դեպքեր են գրանցվել: Պատգամավորը հիշեցրեց վերջերս ՀՀ-Չինաստանի վիզային ռեժիմի չեղարկվելու մասին:

Արսեն Թորոսյանը սկզբում տեղեկացրեց, որ միջազգային մակարդակում այս պահին ինտենսիվ քննարկումներ եւ հետազոտություններ են ընթանում, մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:

Ըստ Թորոսյանի՝ աշխատանքներ են ընթանում, որ վակցիանայի միջոց մշակվի: Ինչպես նաև,  նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ սահմանին ժամանող ուղեւորների ջերմությունը չափում են, և այս պահին դեպք չի գրանցվել:

«Մեկ դեպք ԱՄՆ-ում է եղել: Հայտնի վիրուսի տեսակ է, բայց ոչ հայտնի ենթատեսակ: Հատուկ բուժման տեսակ չկա, մնացած վիրուսների պես է բուժվում: Եթե կարիք լինի ՀՀ-ում որեւէ միջոցառում ձեռնարկել, անպայման կձեռնարկենք: Սահման փակելու կամ ուղեւորահոսք սահմանափակելու կարիք այս պահին չկա: Հետեւեք պաշտոնական հայտարարություններին»,- ասել է Արսեն Թորոսյանը:

 

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ