Գլխավոր էջ Uncategorized ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

ԱՄՆ-ում սկսել են պատվաստանյութ մշակել նոր տիպի թոքաբորբի դեմ. CNN

2186
0

ԱՄՆ-ի Առողջության ազգային ինստիտուտները (NIH) սկսել են նոր տիպի թոքաբորբի դեմ պատվաստանյութի ստեղծման աշխատանքը, որի բռնկումն անցյալ տարվա վերջին արձանագրվել է Չինաստանի Ուհան քաղաքում, ինչից հետո դրա տարածումը շարունակվել է:  Այդ մասին հայտնել է Հունվարի 21-ին CNN հեռուստաալիքը։

«NIH-ը ձեռնարկում է պատվաստանյութի մշակման առաջին քայլերը»,- մեջբերում է հեռուստաալիքն Ազգային ինստիտուտների ալերգիայի եւ վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Էնթոնի Ֆոցիի խոսքը: Ըստ Էնթոնի Ֆոցիի՝ մշակվող պատվաստանյութի կլինիկական հետազոտությունները կարող են տեւել մի քանի ամիս, եւ միայն մեկ տարի անց այն կկարողանան կիրառել պրակտիկայում:

Իր հերթին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) Բեյլոր բժշկական քոլեջի պատվաստանյութերի մասնագետ Փիտեր Հոտեսը պատմել է, որ պատրաստուկի մշակմամբ զբաղված է նաեւ մի խումբ գիտնականներ Տեխասից, Նյու Յորքից եւ Չինաստանից։ Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ