Գլխավոր էջ Նորություններ Մահվան ելքով վթար Երևանում

Մահվան ելքով վթար Երևանում

653
0

Երեւանում այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։  Ժամը 08։15-ի սահմաններում Երեւանի բնակիչ՝ 28-ամյա Գառնիկ Վարդանյանը իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցում՝ Գործարանային մետրոյի կամրջի հարեւանությամբ, վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երեւանի 1-03 շտապօգնություն, օգնել է վարերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, ով, ճանապարհին գիտակցության չգալով, մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Աղբյուրը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է չթույլատրելի հատվածով։ Քննիչի հանձնրարականով ավտոմեքենան տեղափոխվում է Երեւանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ