Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Առողջապահության նախարարը դիմում է փախուստի նույնիսկ իր ասուլիսից

Առողջապահության նախարարը դիմում է փախուստի նույնիսկ իր ասուլիսից

3389
0

«Դեռ ինչքա՞ն եք շարունակելու ստել:

Առողջապահության նախարարի մամլո խոսնակը հայտարարություն է տարածում, որը անմիջապես բախվում է հակափաստարկներից կազմված պատին` փաստացի ՔՊ պատգամավոր Զեյնալյան Նարեկը ծննդատների փակման հարցով քննարկում է նախաձեռնել և ներգրավել է մի շարք մասնագետներ:
Բանականությունը հուշում է, որ նման խնդիրների շուրջ քննարկումներին պետք է ներկա լինեն համ մասնագիտական խումբը, համ քաղաքականություն մշակողը (որոշման հեղինակը) համ էլ ՏԻՄ ղեկավարները, քանի որ նրանք են «կատարողը»:
Բայց արի ու տես, որ «քաղաքականություն մշակողի» մամլո քարտուղարը հայտարարություն է տարածում, թե «նախարարը ոչ մի գրավոր կամ բանավոր հրավեր չի ստացել» ու… ու միանգամից բացվում է ստի կծիկը և տարածվում է հերթական հայտարարությունը, որտեղ Նարեկ Զեյնալյանը հստակ ասում է, որ գրություն է ուղարկել` քննարկմանը համապատասխան մասնագետներ գործուղեկու համար:
Ողջ խնդիրը կայանում է նրանում, որ ձեր սրտի նախարարը շարունակում է փախուստի դիմելու արատավոր պրակտիկան և չի ուզում մասնակցել քննարկմանը, քանի որ գիտի, որ թե իրեն և թե իր կողմից գործուղած «մասնագետներին» ուղղակի կցուցադրեն իրենց գիտելիքային մերկությունը, ստորագրած որոշման սխալները և կոմպիտենտության բացակայությունը:
Ցավով պետք է փաստեմ, որ նախարարի փախուստը նորություն չէ, քանի որ նա դիմում է փախուստի նույնիսկ իր սեփական ասուլիսից` վախենալով առերեսվել սովորական բուժաշխատողի հետ, էլ ուր մնաց քաղաքական և նեղ մասնագիտական քննարկումից չփախչի:

Հ.Գ. արդեն դուք ձերոնց եք «գցում»…  Քիչ մնաց… »։

Գրառումը՝ Գևորգ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ