Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Աչաջրում ոչ մի ծանր դեպքեր չեն եղել, մահ չի գրանցվել և ֆինանսական...

Աչաջրում ոչ մի ծանր դեպքեր չեն եղել, մահ չի գրանցվել և ֆինանսական առումով ավելի քիչ ծախսատար է․ Նունե Ներսիսյան

1143
0

«ԱՆ նախարարի գաղտնի կամ ինչպես հենց ինքը` նախարարն է սիրում ասել, թաքուն հրամանի զոհ կարող է դառնալ Աչաջուր համայնքի ԱԿ -ի ծննդատունը: Թեև գյուղը շուրջ 5000 բնակիչ ունի, սակայն տեղի հիվանդանոցում հաշվառված են նաև հարևան՝ սահմանապահ գյուղերի ևս շուրջ 5500 ընտանիքներ: Ընդհանուր հաշվարկով՝  հիվանդանոցն (այդ թվում՝ ծննդատունը) սպասարկում է մոտ 17-18 հազար բնակչի: Այստեղ ծնունդներ են ընդունում նաև Այրումից, Նոյեմբերյանից, Բերդից, Արծվաբերդից, անգամ՝ Լոռու մարզի Արջուտից: Այս ծննդատունը մեկ-երկու տարվա պատմություն չունի, այն տասնամյակների կենսագրություն ունի: Ճիշտ է կառույցը հին է ,սակայն 2018-2019 թվականներին Բոյաջյան հիմնադրամի, համայնքապետի, համայնքի բնակիչների ու World Vision-ի կողմից վերանորոգվել է և ստեղծվել են հարմարավետ պայմաններ:Ու այս գյուղում ուրախանում էին իրենց ամբուլատորիայով, հպարտանում և պահպանում, մինչև չսկսվեց այս կործանարար ծրագիրը: 2020 թվականի հունվարին Աչաջուր ԱԿ-ի ծննդաբերական բաժանմունքում ծննդալուծվել է 5 հղի : Պետական բյուջեից յուրաքանչյուր ծննդօգնության համար փոխհատուցում են 107900 դրամ, այսինքն այդ ծնունդների համար`539 500 դրամ: Իսկ Իջևանի ծննդատանը այդ նույն ծննդօգնության համար յուրաքանչյուրին`140500 դրամ, տվյալ դեպքում կստացվեր `727500: Պարզ թվաբանություն է, տարբերությունը 188000 դրամ է: Հիմա կբացատրեք ո՞րտեղ է արդյունավետությունը,եթե Աչաջրում ոչ մի ծանր դեպքեր չեն եղել,մահ չի գրանցվել և ֆինանսական առումով ավելի քիչ ծախսատար է:Հանուն հայրենիքի ,հանուն ազգի աշխատանքը սա է: Սահմանամերձ գյուղում բժիշկները առանց շահույթի, առանց փոխհատուցման աշխատում են իրենց գյուղի բնակիչներին ավելացնելու նպատակով:Որպեսզի ունենանք ավելի ամուր, ավելի պաշտպանված ու հզոր հայրենիք: Սա էլ նկարները ԱԿ -ն առաջ և հիմա: Եվ եթե ձեր նպատակը միայն քանդելը չէ, ուրեմն ունեցեք կամք, արժանապատվություն և մտացեք համայնքի բնակիչների մասին: Հակառակ դեպքում պարտվելու եք պարոն նախարար»:

No photo description available.Image may contain: outdoorNo photo description available.Image may contain: house and outdoorImage may contain: house and outdoorImage may contain: indoor

Գրառումը՝ Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ