Գլխավոր էջ Գլխավոր «ՀՀ-ում արյան պաշարները քիչ են, կոչ եմ անում արյուն հանձնել». Լուսինե Բադալյան

«ՀՀ-ում արյան պաշարները քիչ են, կոչ եմ անում արյուն հանձնել». Լուսինե Բադալյան

635
0

Արյան դոնոր հանդես գալու դրական երևույթներն է թվարկում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լուսինե Բադալյանը: Ըստ նրա արյունատուն անվաճար հետազոտվում է, արյունատվությունից հետո նրա մոտ նվազում է ինսուլտի և ինֆարկտի հավանականությունը, կատարվում է արյան և օրգանիզմի թարմացում և այլն։

Պատգամավորը այս մասին խոսեց Ազգային ժողովի հայտարարությունների ժամին: Նա բոլորի ուշադրություն հրավիրեց այն հարցի վրա, որ աշխարհում 62 պետություն արդեն անցել է անվճար դոնորության համակարգի։ Իսկ Հայաստանում, նրա խոսքերով, արյան կարիք ունեցող հիվանդները ստիպված են ապավինել բարեկամների հանձնած արյանը։ Գումարի դիմաց արյուն հանձնողների թիվն էլ խիստ սահմանփակ է:

Հայտնեց նաև, որ 1 դոնարից ստացված արյունը կարող է 3 մարդու կյանք փրկել:

MedMedia-ն կապ հաստատեց Լուսինե Բադալյանի հետ, հասկանալու համար, իր նման կոչով հանդես գալու անհրաժեշությունը և հրատապությունը:

Իմքայլական պատգամավորի խոսքով ՀՀ-ում այրան պաշարները քիչ են և որևէ մեկին չեն բավարարում, ըստ այդմ կոչ է անում միանալ իրենց արյուն հանձնել:

 

 

 

 

Պատգամավորը կոչ արեց միանալ իրենց ու արյուն հանձնել։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ