Գլխավոր էջ Նորություններ Այսուհետ ծննդականներում կնշվի երեխայի սեռը

Այսուհետ ծննդականներում կնշվի երեխայի սեռը

559
0

Հունվարի 21-ին ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցություն կողմից  շրջանառության մեջ էր դրված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:

ԼՀԿ-ն օրինագծի հիմանավորման մեջ նշել էր, որ գործող օրենքով ՀՀ քաղաքացիների ծննդյան վկայականներում երեխայի սեռը չի նշվում, ինչը, որոշ դեպքերում, խնդիրներ է առաջացնում, հատկապես արտերկրում: Կարող են լինել նաև այլ խնդիրներ, երբ միայն անունից հնարավոր չէ հասկանալ երեխայի սեռը։

ԼՀԿ-ն նաև նշել էր, որ արտասհմանյան մի շարք երկրներում մասնավորապես Գերմանիայում, Ֆրանսիայում և ԱՄՆ մի շարք նահանգներում ծննդյան վկայականներում նշվում է երեխայի սեռը:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ